Նոր մանրամասներ Հայոց ցեղասպանության մասին պատմող Քըրք Քըրքորյանի ֆինանսավորած «Խոստում» ֆիլմից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Showbiz411-ի սյունակագիր, լրագրող Ռոջեր Ֆրիդմանը, հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը որոշել էր ֆինանսավորել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» գեղարվեստական ֆիլմի նկարահանումը:

Եվ ահա, Ֆրիդմանը նախօրեին ևս մեկ հրապարակում է արել ֆիլմի մասին: «Ես առաջինն եմ ձեզ պատմել, որ Քըրք Քըրքորյանը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրոդյուսերությունն էր անում: Նա անցած ամիս մահացավ 98 տարեկանում: Բայց ֆիլմը շարունակվում է: Ռեժիսորը Տերրի Ջորջն է, ֆիլմում հանդես են գալիս Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը»,-գրել է Showbiz411-ի սյունակագիրը:

Ներկայում «Խոստումը» ֆիլմը պաշտոնապես թողարկվելու է Survival Pictures-ի կողմից, որը Քըրքորյանի մահից հետո ղեկավարվելու է Էրիկ Իսրայելյանի ու Էնթոնի Մանդեկիսի կողմից:

Քըրքորյանի Tracinda Corporation-ը, ֆինանսավորել է Survival-ն ու «Խոստումը» ֆիլմը, հայտնում է Ֆրիդմանը:
Քըրքորյանի խոսնակն ու վստահված անձը՝ Պատրիսիա Գլասերը, հայտարարություն է արել, որում ասված է, որ Survival Pictures-ը մարդկանց կպատմի մարդկային ոգեշնչող պատմություններ:

««Խոստումը» լինելու է հիասքանչ սիրային պատմություն ու բացելու է դուռը մարդու իրավունքների հաղթանակման համար: Այս ֆիլմը պարոն Քըրքորյանի վաղեմի երազանքների իրականացումն է»,-ասել է  Պատրիսիա Գլասերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031