Բաժիններ՝

Ինդոնեզիան հերքել է ԱՄՆ ուղարկված ծովախեցգետինների ռադիոակտիվ աղտոտման մասին տեղեկությունները

Ինդոնեզիայի իշխանությունները հաստատել են, որ ռադիոակտիվ աղտոտման վերաբերյալ մտահոգությունների պատճառով ԱՄՆ-ից վերադարձված ծովախեցգետինները չեն պարունակում ցեզիում-137-ի հետքեր։ յս մասին հայտնել է Ինդոնեզիայի կառավարության քննչական խմբի ղեկավար Բարա Կրիշնա Հասիբուանը։

Օգոստոսին ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) ցեզիում-137 էր հայտնաբերել ինդոնեզական BMS Foods ընկերության կողմից արտադրված Great Value սառեցված ծովախեցգետնի խմբաքանակներում։ Իզոտոպն առկա էր ծովախեցգետնի տարաներում՝ ԱՄՆ մի քանի նավահանգիստներում։

FDA-ն մեղադրել էր ինդոնեզական կողմին արտադրության և պահպանման տեխնոլոգիաները խախտելու մեջ։

Ինչպես օգոստոսին հայտնել էր Axios-ը, ԱՄՆ խոշորագույն մանրածախ առևտրով զբաղվող Walmart-ը որոշել էր հետ կանչել ծովախեցգետինները 14 նահանգների խանութներից։ Ցեզիում-137-ը կարող է մեծացնել մարդկանց մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930