Բաժիններ՝

Հունաստանից կապիտալի արտահոսքը հասել է օրական 100 մլն եվրոյի

Վարկատուների հետ համաձայնության բացակայությունը կհարվածի Հունաստանի բանկային համակարգին արդեն երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով եվրոպական պետության բանկային ոլորտի ներկայացուցչին:

Հունաստանից կապիտալի արտահոսքը, չնայած դրա տեղաշարժի սահմանափակմանը, հասել է օրական 100 մլն եվրոյի:

Թերթի զրուցակցի խոսքով՝ Հունաստանի բանկային համակարգի լիկվիդայնությունը կավարտվի արդեն երկուշաբթի. փողերը պարզապես կվերջանան:
Առանց միջազգային վարկատուների հետ համաձայնության՝ Հունաստանը պետք է դուրս գա եվրոգոտուց կամ հայտարարի բանկային ավանդների կրճատման մասին, այսինքն՝ ավանդատուների ավանդների մի մասը փաստացի յուրացնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031