
Հրաձգություն Գերմանիայում. կան զոհեր

Գերմանիայի ոստիկանության ներկայացուցիչ Սիմոնա Վիզենբերգը հայտնել է, որ Բավարիայում ձերբակալվել է զինված տղամարդ, որը մեքենայից կրալ է բացել ու սպանել է երկու մարդու:
Տեղի ժամանակով ժ. 11:30-ին Տիֆենտալ վայրում՝ Բավարիայի հյուսիսում, տղամարդը, ում անձի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, փողոցում անսպասելիորեն կրակ է բացել արծաթավուն «Մերսեդեսից»: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հրաձգության հետևանքով մեկ կին սպանվել է, իսկ հարձակվողը փորձել է թաքնվել իր մեքենայով:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, դրանից հետո հարևան Ռամերսդորֆ քաղաքում նույն անձը կրակել է հեծանվորդի վրա, ով տեղում մահացել է:
Դրանից հետո չարագործը կրակ է բացել ևս մի անցորդի ու վարորդի ուղղությամբ, սակայն վրիպել է:
Դրանից հետո վերջինիս ոստիկանությունը կարողացել է ձերբակալել: