
Անդրանիկ Նիկողոսյանը մեղադրվում է դաժան ծեծի ու բռնաբարության փորձի մեջ

Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ծանոթուհին բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ Նիկողոսյանին մեղադրելով դաժան ծեծի ու բռնաբարության փորձի մեջ, հայտնում է Национальные интересы գործակալությունը:
Ներկայում Ռուսաստանի Գագարինի շրջանում ընթանում է փաստերի ստուգում դաժան ծեծի ու բռնաբարության փորձի մեղադրանքով:
Հետաքրքիր է, որ Նիկողոսյանը ոստիկանություն չի ներկայացել իրավապահների պահանջով, նրա հեռախոսն անջատված է:
Տուժածը ոստիկանություն հայտարարություն է ներկայացրել Նիկողոսյանի ու նրա վարորդ Էդգարի կողմից բռնության ենթարկվելուց ընդամենը 1 ամիս անց: Կնոջ խոսքով՝ ինքը շատ վախեցած է եղել, քանի որ իր հետ խոստացել էին հաշվեհարդար տեսնել ոստիկանություն դիմելու դեպքում:
Լուրը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, բլոգերները քննարկումներ են անում այդ թեմայով: Պարզվել է, որ Նիկողոսյանն առաջին անգամ չէ, որ դառնում է սկանդալների ֆիգուրանտ, սակայն ամեն անգամ հաջողացնում է ջրից չոր դուրս գալ: