Աթենքը Բրյուսելին ճգնաժամից դուրս գալու նոր պլան է ներկայացրել

Հունաստանի կառավարությունը միջազգային վարկատուներին ներկայացրել է տնտեսական բարեփոխումների նոր նախագիծ: Եվրամիության պաշտոնյաները ստացել են Աթենի առաջարկը հինգշաբթի՝ կեսգշերից երկու ժամ առաջ, որը նրանք սահմանել էին որպես Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման բանակցությունների վերջնաժամկետ:

Նախնական տեղեկություններով՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը համաձայնել է բարձրացնել հարկերն ու բարեփոխումներ կատարել կենսաթոշակային համակարգում, ինչպես պահանջում են Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը:

Բացի այդ՝ Հունաստանի կառավարությունը ենթադրում է ավելի քան 12 մլրդ եվրոյով կրճատել բյուջետային ծախսերը, հայտնում է BBC-ի ռուսական կառավարությունը:
Որպեսզի խուսափի դեֆոլտից ու եվրոգոտուց հնարավոր դուրս գալուց, մեծ պարտքեր կուտակած Հունաստանը մտադիր է երրորդ անգամ միջազգային վարկատուներից ստանալ ֆինանսական օգնություն:

Երեկ ամբողջ օրը Ցիպրասը բանակցել է կառավարության կոալիցիայի իր գործընկերների հետ՝ համոզելով աջակցել բարեփոխումների նոր պլանին:
Այսօր Հունաստանի կառավարությունը երկրի խորհրդարանում պետք է ձգտի հասնել նախագծի հաստատմանը:

Վաղը փաստաթուղթը կուսումնասիրվի եվրոգոտու ֆինանսների նախարարների հանդիպմանը, իսկ կիրակի՝ կքննարկվի ԵՄ գագաթաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031