Բաժիններ՝

Մակրոնը դատարանին կներկայացնի «գիտական ​​ապացույցներ», որ իր կինը՝ Բրիջիտը, կին է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտը, պատրաստվում են ԱՄՆ դատարան ներկայացնել լուսանկարներ և գիտական ​​փաստարկներ՝ ապացուցելու համար, որ Առաջին տիկինն իրականում կին է, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Մակրոնների փաստաբան Թոմ Քլերին։

Խոսքը աջակողմյան ակտիվիստ Քենդիս Օուենսի հետ դատավարության մասին է: Վերջինս պնդում էր, որ Բրիջիթ Մակրոնը իրականում տղամարդ է ծնվել։ Քլերը նշել է, որ Մակրոնի կինը այդ հայտարարությունները անվանել է «անհավանականորեն վշտացնող», իսկ Ֆրանսիայի նախագահը դրանք համարում է «շեղող»:

Նա պարզաբանել է, որ կներկայացվեն «գիտական ​​բնույթի փորձագիտական ​​​​վկայություններ», որոնք Էմանուելը և Բրիջիտը պատրաստ են ցուցադրել։ Վկայությունները ներառում են հղի Բրիջիտի և նրա երեխաների լուսանկարները։ Քլերը վստահեցրել է, որ «նման լուսանկարներ գոյություն ունեն և կներկայացվեն դատարանում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս