Բաժիններ՝

Կրասնոյարսկի երկրամասում ՃՏՊ-ի զոհերի ընտանիքները կստանան 300 հազարական ռուբլի

Կրասնոյարսկի երկրամասում երկու ավտոբուսների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի զոհերի ընտանիքներին կհատկացվի 300 հազարական ռուբլի, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով երկրամասի պաշտոնական պորտալին:

Նման որոշում կայացվել է երկրամասի նախարարների մասնակցությամբ հրավիրված նիստի արդյունքում:

Հաղորդվում է, որ Կրասնոյարսկի մարզում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհերի ու տուժածների ընտանիքներին ապահովագրական վճարները  կարող են կազմել մինչև 2 մլն ռուբլի:

«Շտաբի նիստում որում է կայացվել երկրամասի բյուջեից հատկացնել 300 հազարական ռուբլի զոհերի ընտանիքներին»,-ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հունիսի 9-ին՝ առավոտյան 4-ի սահմաններում Կրասնոյարսկի մարզի М-54 մայրուղու 143-րդ կիլոմետրին՝ Բալախտայից 30 կմ հեռավորության վրա:
Ենթադրաբար, Hyundai երթուղային ավտոբուսը, որում գտնվել է 24 ուղևոր, դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել է Լոսոսիբիրսկից Շուշենսկոյե ընթացող Mercedes Benz միկրոավտոբուսին:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ վարորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս