
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել է Գերմանիայի 3 քաղաքացիների

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալել է Գերմանիայի 3 քաղաքացիների: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Ձերբակալվածները կասկածվում են 2016-ի դեկտեմբերի 19-ին Բեռլինում կատարված ահաբեկչության կազմակերպման մեջ:
Բեռլինի կենտրոնում իրականացված ահաբեկչության հետևանքով 12 մարդ զոհվել, 40-ը վիրավորվել էր:
Ահաբեկչությունն ուղղակիորեն իրականացվել էր թունիսցի 24-ամյա Անիս Ամրիի կողմից, ով հետագայում Միլանում ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով սպանվել է:
Ամրիի հեռախոսում հայտնաբերվել էր 5 անուն, որոնք ենթադրաբար մեղսակից էին Ամրիին: Գերմանական ոստիկանությունը պարզել էր, որ կասկածյալներից 4-ը թաքնվում են Թուրքիայում: