Բաժիններ՝

Եվրախորհուրդը Brexit­-ի վերաբերյալ ռազմավարությունը կներկայացնի Լոնդոնի ծանուցումից 48 ժամ անց

Եվրախորհրդի նախագահը Brexit­-ի շուրջ բանակցությունների վերաբերյալ ռազմավարության նախագիծը ԵՄ-­ի մնացած երկրներին կներկայացնի Լոնդոնի կողմից ծանուցումն ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Լիսաբոնի պայմանագրի 50­-րդ հոդվածի գործարկումից հետո 48 ժամվա ընթանցքում ես ռազմավարության նախագիծը կներկայացնեմ մնացած 27 անդամ երկրներին»,­-նշել է նա:
Մարտի 20-­ին The Guardian թերթը՝ վկայակոչելով ԵՄ-­ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմոթի Բարոուի արած հայտարարությունը, հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-­ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29­-ին:

Մարտի 14-­ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել էր առանց ուղղումների Brexit-­ի գործընթացը գործարկելու փաստաթուղթը: Մարտի 16-­ին Brexit-­ին վերաբերող օրենսդրությանը պաշտոնապես հավանություն էր տվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:

2016 թվականի հունիսի 23-­ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկվացվել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու շուրջ: Պաշտոնական տվյալներով՝ հանրահարցման մասնակիցների 51,9 տոկոսը հանդես է եկել Brexit­-ի օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս