Բաժիններ՝

Մերկելի կոչը Էրդողանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իր հասցեին հնչեցված «նացիստական» նոր մեղադրանքներին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Թուրք առաջնորդները պետք է վերջ տան նացիստական համեմատություններին»,-հայտարարել է Մերկելը: Նա նշել է, որ կարող է արգելել Թուրքիայում ապրիլի 16-­ին նախատեսվող սահմանադրական հանրաքվեի շրջանակում թուրք գործիչների ելույթները Գերմանիայում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Գերմանիա գնացող թուրք նախարարներին չի թույլատրվում ելույթ ունենալ, սակայն Ֆրանկֆուրտում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ չեն միջամտել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների կոչերը, նրանց կողմից բարձրացված խորհրդանիշները, այդ թվում և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի լուսանկարը:

«Դու էլ ես այս պահին նացիստական քայլեր անում: Ու՞մ` Գերմանիայում գտնվող իմ թուրք եղբայրներին կամ այնտեղ գնացող իմ նախարարներին ու պատգամավորներին»,­-դիմելով Մերկելին` հայտարարել էր Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031