
«Դոնբասում հակաահաբեկչական գործողության սկսվելուց ի վեր զոհվել է 2629 զինվորական». Անդրեյ Լիսենկո

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դոնբասում ուժային գործողության սկսվելուց ի վեր 2629 ուկրաինացի զինվորականների զոհվելու, եւս 9453-ի վիրավորվելու մասին։
«Հակաահաբեկչական գործողության սկսվելուց ի վեր մարտական գործողությունների հետեւանքով զոհվել է 2629 զինվորական, նրանցից 2220-ը Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ են, մյուս զոհվածները Ուկրաինայի ազգային գվարդիայի, ներքին գործերի նախարարության, սահմանապահ ծառայության, ՈՒկրաինայի անվտանգության ծառայության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմից
են»,-ասել է երկրի արեւելքում ուժային գործողության շտաբի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
Նա նաեւ հայտնել է, որ Դոնբասում ռազմական գործողությունների ողջ ընթացքում վիրավորվել են 9453 ուկրաինացի ուժայիններ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 7674 զինծառայողներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: