Պակիստանի վարչապետը կարգադրել է անհապաղ բացել Աֆղանստանի հետ սահմանը
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կարգադրել է անհապաղ վերսկսել Աֆղանստանի հետ սահմանի անցակետերի աշխատանքը, որոնք մեկ ամիս փակվել էին երկրում հակաահաբեկչական արշավի շրջանակներում: Այդ մասին հայտնել է վարչապետի գրասենյակը:
Պակիստանը լույս փետրվարի 17-ի գիշերը Աֆղանստանի հետ սահմանը փակել էր ի պատասխանել մի շարք ահաբեկչական գործողությունների, որոնք փետրվարի կեսերին ցնցել էին երկիրը: Երկրի իշխանությունները կարծում են, որ ահաբեկչական գործողությունները կատարվել են Աֆղանստանի տարածքում թաքնվող ահաբեկիչների ցուցումով:
Սահմանային անցակետերի փակմամբ եւ սահմանների պարեկման ուժեղացմամբ պակիստանյան իշխանությունները հույս ունեին կանխել Աֆղանստանի տարածքից զինյալների թափանցումը Պակիստան:
Մարտի 20-ին, սահմանային անցակետերի փակումից մեկ ամիս անց, վարչապետը կարգադրել է վերսկսել դրանց աշխատանքը: Դրա հետ մեկտեղ նշված ժամանակաշրջանում սահմանապահ կետերը պարբերաբար բաց էին թողնում երկու երկրների այն քաղաքացիներին, որոնք վերադառնում էին հայրենիք, իսկ մարտի 78-ին սահմանը լիովին բաց է եղել «հումանիտար նկատառումներով»:
Սահմանը վերաբացելու որոշումը Շարիֆն համարել է բարի կամքի քայլ հարեւան երկրի նկատմամբ, որի հետ Պակիստանին կապում են մշակութային, կրոնական եւ պատմական լայն կապերը: Վարչապետն այն կարծիքին է, որ սահմանների երկարատեւ փակումը հակասում է երկու երկրների ժողովուրդների եւ տնտեսությունների շահերին:
Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Աֆղանստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն այն խնդիրների ուղղությամբ, որոնք սկզբնապես հանգեցրել էին սահմանը փակելու որոշման:
«Աֆղանստանում կայուն խաղաղությունն անհրաժեշտ է տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,-վարչապետի հայտարարությունից մեջբերում է արել պակիստանյան մամուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: