
«Հայաստանից ժամանած օդանավում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել». Լուկաշենկո

Belta գործակալության փոխանցմամբ՝ ռուս-բելառուսական համատեղ զորավարժանքները կազմակերպելու հարցով կայացած խորհրդակցության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանից Բելառուս տարանցիկ չվերթ իրականացնող օդանավում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր: Նրա խոսքով՝ ինքնաթիռն ուղևորվում էր եվրոպական երկրներից մեկը:
«Միջադեպերից մեկը կապված է օդանավում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ, որը Բելառուսի տարածքով Հայաստանից մեկնում էր եվրոպական երկրներից մեկը»,- ըստ գործակալության՝ ասել է Լուկաշենկոն՝ խնդրելով իրեն զեկուցել այսօր պետական սահմանին տեղի ունեցած այդ բոլոր միջադեպերի հետաքննության արդյունքների մասին:
«Սա վկայում է, որ մեզ ոչ մի դեպքում չի կարելի հանգստանալ: Մենք պետք է աչալուրջ լինենք և ոչ մի դեպքում թույլ չտանք, որպեսզի իրավիճակն ապակայունանա մեր երկրում»,- ասել է նա: