Բաժիններ՝

Ուկրաինան արգելել է Ղրիմ այցելած եվրոպացի պատգամավորների մուտքը երկիր

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է եվրոպացի հինգ պատգամավորների մուտքը երկիր, որոնք մարտի 19­-ին եռօրյա այցով ժամանել են Ղրիմ:

Այդ մասին Facebook­-ի իր էջում հայտնել է հատուկ ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան:

«Պարզվել է, որ անօրինականորեն Ղրիմում են գտնվում Սերբիայի չորս քաղաքացի եւ Չեխիայի մեկ քաղաքացի: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել՝ հինգ տարի ժամկետով արգելել նրանց մուտքը երկիր»,­-հայտարարել է Գիտլյանսկայան:

Նա հավելել է, որ քաղաքական գործիչները թերակղզի են ժամանել, որպեսզի նշեն նրա միավորումը Ռուսաստանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031