«Հետխորհրդային տարածքում գործող ամենակարևոր երկու ինտեգրացիոն գործընթացների ղեկավարները Հայաստանի ներկայացուցիչներ են». Սերգեյ Մինասյան

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գտնում է՝ արտաքին քաղաքական առումով կարևոր իրադարձություն էր այն, որ Հայաստանի ներկայացուցիչն է ընտրվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ վերջապես այդ գործընթացն ավարտվեց:

«Խնդիրը ոչ թե Հայաստանի կամ Հայաստանի հետ որոշ անդամ երկրների հարաբերություններն են, այլ այդ կազմակերպության բյուրոկրատական առանձնահատկությունները: Վերջիվերջո, չմոռանանք, որ սա առաջին անգամ է, երբ ռոտացիոն սկզբունքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է ընտրվում: Հայաստանն ունի փաստացի մի իրավիճակ, երբ հետխորհրդային տարածքում գործող ամենակարևոր երկու ինտեգրացիոն գործընթացների ղեկավարները հանդիսանում են Հայաստանի ներկայացուցիչներ՝ և՛ Տիգրան Սարգսյանը, և՛ Յուրի Խաչատուրովը»,- նշեց Ս. Մինասյանը:

Ըստ նրա՝ ՀԱՊԿ շրջանակներում մենք պետք է հասկանանք, որ միգուցե որոշ չափով երանգները կփոխվեն տարածաշրջանային անվտանգության առումով Արցախյան հակամարտության շուրջ, բայց, նրա խոսքով, որևէ լուրջ, որակական փոփոխություն տեղի չի ունենա:

Տեսանյութեր

Լրահոս