Բաժիններ՝

Վրաստանի նախագահը հորդորել է Ռուսաստանին՝ կառուցողական երկխոսություն սկսել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին «հորդորել է Ռուսաստանին՝ կառուցողական երկխոսություն սկսել եւ պատրաստակամություն է հայտնում քննարկել դիվանագիտական ոլորտի ցանկացած հարց»: Այդ մասին ասված է Սուխում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 18-­ին
մեկնարկող այցի առթիվ պետության ղեկավարի հայտարարության մեջ:

Մարգվելաշվիլին «խիստ անհանգստացած է ռուսական կողմի գործողություններից՝ ի պատասխան Վրաստանի կառավարության ռազմավարական համբերության քաղաքականության եւ իրադրության կայունացման ուղղությամբ Թբիլիսիի կառուցողական քայլերի»:

«Ռուսաստանի Դաշնությունը դրան պատասխանում է Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հերթական գործողություններով, որոնք էլ ավելի են սրում առկա իրադրությունը»,-­ասված է փաստաթղթում:

Պետության ղեկավարը հայտարարել է, որ «Վրաստան օտարերկրյա պետության ներկայացուցչի այցը եւ երկրի տարածքում ցանկացած ներկայացուցչության գործունեությունը հնարավոր է միայն Վրաստանի իշխանությունների համաձայնությամբ»:

«Հակառակ դեպքում այդօրինակ գործողությունները Վրաստանի օրենսդրության եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում են»,-­նշել է նախագահը:

Նա կոչ է արել միջազգային հանրակցությանը՝ «խստիվ դատապարտել ՌԴ-­ի այսպես կոչված «արտոնյալ շահերի քաղաքականությունը» եւ խոչընդոտել Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հերթական ոտնձգությանը»,-հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս