Wiwibloggs-­ն անդրադարձել է «Եվրատեսիլ»-­ում Գերմանիայի ներկայացուցչի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցին

«Եվրատեսիլ»­-ի Wiwibloggs կայքն անդրադարձել է մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինայի այցելությանը Ծիծեռնակաբերդ։ «Եվրատեսիլ» մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան Հայաստան կատարած այցի ընթացքում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Գերմանիայի ներկայացուցչի պրոմո­տուրը նշանավորվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր կատարած այցով»,- նշված է կայքում։

Լևինան Ծիծեռնակաբերդ էր այցելել մրցույթի հայաստանյան ներկայացուցչի` Արծվիկ Հարությունյանի ուղեկցությամբ։ Երևանյան այցի շրջանակում գերմանացի երգչուհին եղել է Կասկադում, Կոմիտասի անվան թանգարան­ինստիտուտում, ծանոթացել մեծ երգահանի արվեստին, որի ստեղծագործություններից մեկը նա կատարել էր «Celebrate Diversity» ֆլեշմոբի շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930