«Ֆրանսիան կշարունակի խաղաղ կարգավորման գործընթացը». Նիկոլա Դյուպոն­-Էնյանն անդրադարձել է ԼՂ խնդրին

Ֆրանսիան պետք է շարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպաստելուն ուղղված գործունեությունը: Այդ մասին Nouvelles d’Armenie­ին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն­Էնյանը:

«Ֆրանսիան ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում է: Մենք պետք է շարունակենք խաղաղ գործընթացը բոլոր կողմերի միջև` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրմանը»,-­ ասել է նա:

Անդրադառնալով Փարիզում հայկական հիշողության կենտրոն ստեղծելու ծրագրին` Էնյանն ասել է, որ կողմ է դրան: «Շատ ազգեր են Փարիզում Ֆրանսիայի աջակցությամբ ստեղծել ազգային կենտրոն կամ հուշահամալիր: Այդ կենտրոնները Ֆրանսիայի բաց լինելու ավանդույթն են ներկայացնում»,-­ ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս