Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ապրիլի 18-ին հայտարարել է, որ հունիսի 8-ին կկայանան վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ։
Նրա խոսքով, որը մեջբերել է BBC-ն, Մեծ Բրիտանիան Brexit-ի մասին որոշումից հետո որոշակիության, կայունության եւ ուժեղ ղեկավարության կարիք ունի, ուստի եւ անհրաժեշտ է անցկացնել վաղաժամկետ ընտրություններ: Մեյը հավելել է, որ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը, «հետդարձի ճանապարհ չկա»: Ավելի վաղ պլանավորվում էր ընտրություններն անցկացնել 2020 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: