«Թուրքիան չի ճանաչելու ԵԽԽՎ որոշումը». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիային մոնիթորինգի տակ առնելու որոշումը: Այս մասին նախագահն ասել է Reutersին:
Էրդողանը քննադատել է այն երկրներին, որոնք կոչ են անում վերջ տալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին: «Քանի դեռ Եվրոպան անկեղծ կլինի, Թուրքիան հավատարիմ կմնա բանակցային գործընթացին և ի տարբերություն ԵՄ
ի` ոչ մեկի դեմքին դուռը չի փակի»,-ասել է նա:
Էրդողանը հայտնել է նաև, որ եթե գործընթացն ավելի ձգձգվի, իրենք չեն հապաղի Եվրամիությանը երկրի անդամակցության հարցը տանել հանրաքվեի:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև սահմանադրական հանրաքվեին` ասելով, որ Սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավունք չունեն գնահատական տալու հանրաքվեի արդյունքներին: