Հունաստանը մերժել է Թուրքիայի պահանջը

Հունաստանի վճռաբեկ դատարանը երկրորդ անգամ մերժել է Թուրքիայի պահանջը արտահանձնել ազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած 3 թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքչը):

Միջանկյալ նշենք, որ ընդհանուր առմամբ 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորական: Վերջիններս մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:

Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվական կայքի` մնացած 5 զինվորականների գործերը դատարանն առաջիկա օրերին  առանձին-առանձին կքննի:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ  Հունաստանի գերագույն դատարանը  2017թ. հունվարին որոշում էր կայացրել մերժել նաև Թուրքիայի առաջին պահանջը վերոնշյալ զինվորականներին արտահանձնելու վերաբերյալ: Դատարանի որոշման մեջ նշված է, որ թուրքական կողմը որևէ երաշխիքներ չի տվել, որ Թուրքիայում զինվորականների նկատմամբ տեղի կունենա արդար դատավարություն:

Տեսանյութեր

Լրահոս