ԱՄՆ-ում մեկ օրում 2 մահավճիռ են իրականացրել
ԱՄՆ-ի Արկանզասի նահանգի իշխանությունները մեկ օրում մահվան դատավճիռներ են ի կատար ածել երկու բանտարկյալների նկատմամբ, տեղեկացնում է Associated Press գործակալությանը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հրաժարվել է արգելք դնել բանտարկյալներ Ջեք Ջոնսոնի եւ Մարսել Ուիլյամսի մահապատիժների վրա: Նրանց մահացու ներարկում են կատարել:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ 2000 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ում երկու մահապատիժ է տեղի ունեցել նույն օրը: Ավելի վաղ տեղեկացվել է, որ 2005 թվականից ի վեր առաջին անգամ Արկանզասի նահանգի Գերագույն դատարանը թույլատրել է ներարկումներ կիրառել մահապատժի համար: Ընդամենը մահապատիժ է թույլատրված ԱՄՆ-ի 31 նահանգներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: