
Թուրքիայում ավելի քան 8000 ոստիկան գյուլենականների դեմ գործողություն են իրականացնում

Թուրքիայում շարունակվում են գործողությունները չափավոր իսլամի հետևորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների դեմ: Երկրի 81 նահանգում ապրիլի 26-ի առավոտյան համաժամանակյա գործողություն է իրականացվել:
Գործողությանը մասնակցել է 8 հազար 500 ոստիկան: Արդյունքում 54 նահանգում ձերբակալվել է 803 մարդ: Մյուս կասկածյալներին հայտնաբերելու նպատակով աշխատանքները շարունակվում են:
Պաշտոնական Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրեն հանձնել Գյուլենին:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը։