Բաժիններ՝

Ունևոր եվրոպացիները մեկ օրում հարստացել են 27 մլրդ դոլարով

Ամենահարուստ եվրոպացիները Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հայտարարումից հետո իրենց կարողությունն ավելացրել են 27,5 մլրդ դոլարով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Bloomberg Billionaires Index-­ի տվյալներով՝ Եվրոպայի ֆոնդային շուկաների ցուցանիշներն ապրիլի 24­-ին աճել են մինչեւ 17 ամսվա առավելագույն մեծություն: Դա ինդեքսի եվրոպացի մասնակիցներին 2,6 տոկոսով կապիտալների ավելացում է բերել:

Կարողության առավել մեծ աճով աչքի է ընկել իսպանացի ռեթեյլեր Ամանսիո Օրտեգան. օրվա ընթացքում նրա կապիտալն ավելացել է 2,7 մլրդ դոլարով:

Ապրիլի 23­-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը: Երկրորդ փուլ (կայանալու է մայիսի 7-­ին) են անցել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը եւ «Հառաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնը:

Ավելի վաղ ներդրողները երկյուղում էին, որ ընտրությունների երկրորդ փուլ կանցնեն երկու եվրոսկեպտիկները՝ լե Պենը եւ ծայրահեղ ձախ թեկնածու Ժան­ Լյուկ Մելանշոնը: Երկու թեկնածուներն էլ խոստացել են հանրաքվեի դնել Եվրամիությանը Ֆրանսիայի անդամակցության հարցը, ինչը երկյուղներ էր առաջացրել այսպես կոչված Frexit-­ի կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս