Ստամբուլի արևմուտքում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել, հաղորդում է Haber հեռուստաալիքը:
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը գրանցվել է արտահերթ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար, հայտնում է Tasnim գործակալությունը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հրավերով երկուշաբթի կայցելի Չինաստան, հայտնում է Անադոլու գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ:
Զոհրե Էլահիանը առաջին իրանուհին է դարձել, որը ներկայացրել է փաստաթղթերը երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու համար և գրանցվել է որպես թեկնածու, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամիին:
Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ 2024-ի առաջին 4 ամսում արտաքին առևտրի դեֆիցիտը նվազել է 30.5%-ով, կազմելով՝ 30.2 մլրդ դոլար, ինչը պայմանավորված է արտահանման աճի և ներմուծման նվազմամբ։
Շվեդիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը շաբաթ օրը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ շվեդ պաշտոնյայի կողմից Թեհրանի հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո, գրում է Mehr-ը։
Կողմերը հանդիպել են մայիսի 31–ին Ժնևում:
Թուրքիայում սկսվել է հնդիկ զբոսաշրջիկների հոսք։ Նշվում է, որ գերմանացիների և արաբների հոսքից հետո Թուրքիա են այցելում նաև հնդիկ զբոսաշրջիկներ։
Սա չափազանց ուշագրավ իրավիճակ է, որն արտացոլում է հարաբերությունների արատավոր բնույթը, որը զուրկ է հարաբերությունների տարրական կանոններից։ Ընկալումն այն է, որ հարաբերվում են թելադրանքի, պահանջատիրության դիրքերից այն դեպքում, երբ Հայաստանի կողմից բոլոր քայլերն արվել են, սակայն այդ պահանջներն անընդհատ փոխվում են։ Ուստի հիմա էլ ցանկանում են հայ-թուրքական սահմանի բացման հարցով ճնշել և կառավարել ՀՀ արտաքին հարաբերությունները։
Ֆրանսիայում ազգությամբ չեչեն 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել, նա կասկածվում է ահաբեկչություն ծրագրելու մեջ։ Ձերբակալվածի անունն առայժմ չի նշվում, գրում է Euronews-ը։
Երեկ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հրապարակել էր քարտեզ և կից գրել, որ Կիրանց գյուղում ՀՀ իշխանության կողմից տարածքների հանձնումով կիրանցեցին զրկվել է գյուղատնտեսական նշանակության հողերից, դրանք այլևս վերահսկվում են ադրբեջանական բանակի կողմից։
ՆԱՏՕ-ի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը նոր ճգնաժամերի պատճառ կդառնա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Չիլինգարովը Գյումրու պատվավոր քաղաքացի է, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ։
Սրբազան շարժումը հետաքրքրական փուլում է, իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը չէին սպասում նման զարգացումներ։ Եթե վեց տարի շարունակ օրակարգը թելադրում էր Փաշինյանը, հիմա նա է գնում Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի հետևից, ավելին՝ չի էլ հասցնում։ Վերջին մի քանի օրերի գործողությունները, իշխանության տարբեր ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, ֆեյքերի հիստերիկ ռեակցիաներն այդ մասին են վկայում։ Փաշինյանի համար սա չափազանց վտանգավոր է, նա սովոր չէ դրան և այդ պատճառով՝ սարսափելի անհարմարության մեջ է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նյու Յորքի երդվյալ ատենակալները հինգշաբթի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչեցին հաշվապահական փաստաթղթեր կեղծելու մեջ՝ 2016 թ. նախագահական ընտրություններից առաջ պոռնոաստղին վճարած գումարը թաքցնելու համար:
Հայաստանը չի մասնակցել Ալմաթիում կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, քանի որ ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով մասնակցությունը սառեցված վիճակում է, ավելին՝ Հայաստանը դադարեցրել էր նաև ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։
2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում արյունահեղ մարտեր են ընթանում Արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։ Կողմերը հակասական տեղեկություններ են հայտնում մարտական գործողությունների ընթացքի մասին:
Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելն առաջարկել է գործարք կնքել, որը ներառում է նախնական վեցշաբաթյա զինադադար՝ իսրայելական ուժերի մասնակի դուրսբերմամբ և որոշ պատանդների ազատմամբ:
Մակրոնը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
Ֆոն դեր Լյայենը գտնում է, որ վերջին առաջարկը կարևոր հնարավորություն է Գազայում պատերազմը և քաղաքացիական բնակչության տառապանքները դադարեցնելու ուղղությամբ շարժվելու համար: Նրա կարծիքով՝ այս եռափուլ մոտեցումը հավասարակշռված և իրատեսական է, ունի բոլոր կողմերի աջակցության կարիքը:
Ավելի վաղ Գոլուբևը հայտնել էր, որ Տարասովսկի շրջանում խոշոր անտառային հրդեհի պատճառ կարող էր լինել կայծակը։ Բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Փաշինյանը Միշուստինին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, նրան շնորհավորել ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել:
Լուկաշեկոն համոզմունք է հայտնել, որ առևտրի, արդյունաբերության և հումանիտար ոլորտում առկա զարգացումներն ամենաբարձր մակարդակով աջակցության շնորհիվ լրացուցիչ հնարավորությունների հորիզոններ կբացեն Երևանի և Մինսկի համար։
ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ հարձակմանը մասնակցել է մոտ 100 մարդ։ Նրանք նաև կուսակցականներին սպառնացել են բռնությամբ։
Ամեն ինչ չափազանց պարզ է ու ակնհայտ. Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարությունն իրապես անհանգստացած է, որ կարող է զրկվել իրենց համար «ոսկե ձվեր ածող» իշխանությունից՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի: Նրանք, բնականաբար, հասկանում են, որ Փաշինյանի թուրք-ադրբեջանական խոփը այս անգամ հայկական ապառաժի է առել ու կարող է, պատկերավոր ասած, կոտրվել:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ այդ առաջարկը «դրական» է դիտարկում:
Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգը ուժի մեջ մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ «Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանում է ստացել Վրաստանի արտաքին […]
Գերմանիայի իշխանությունները հավանություն են տվել իրենց զենքի կիրառմանը Խարկովի մարզում Ռուսաստանի հարձակումներից պաշտպանվելու համար։ Այս մասին ասվում է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտի հայտարարության մեջ։