Բաժիններ՝

Իրանում ցուցարարների սպանությունները դադարեցված են ու մահապատիժներ չեն լինի. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Իրանում դադարեցվել են ցուցարարների սպանությունները և կասեցվել են նախատեսվող լայնածավալ մահապատիժները։ Այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է Սպիտակ տանը լրագրողերի հետ զրույցում։

Հարցին, թե ով է նրան նման հավաստիացում տվել՝ Թրամփն ասել է. «Մյուս կողմում գտնվող շատ կարևոր աղբյուրներ»։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ նախագահը չի բացառել ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը՝ նշելով, որ իրենք շարունակելու են հետևել Իրանում դեպքերի զարգացումներին։ «Մենք կհետևենք տեղի ունեցողին։ Սակայն մենք շատ լավ տեղեկություն ենք ստացել մարդկանցից, ովքեր քաջատեղյակ են տեղի ունեցող դեպքերի առնչությամբ։ Մենք տեղեկություն ենք ստացել շատ կարևոր աղբյուրներից։ Նրանք ասում են, որ սպանությունները դադարեցված են ու մահապատիժներ չեն լինի։ Կհետևենք։ Հուսով եմ՝ դա ճիշտ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031