Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, կհասկանանք՝ ինչի կարիք կա. Ավանեսյան
Ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանն արդեն Նորք–Մարաշի սրտաբանական բժշկական կենտրոնում է. քիչ առաջ նրան այցելեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կհասկանանք` ինչի անհրաժեշտություն ունի, կգնահատվի առողջական վիճակը։ Ուրախ և երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում են»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։
Նախարարը տեղեկություններ չհայտնեց գերությունից ազատված մյուս անձանց գտնվելու վայրի մասին, միայն նշեց, որ նրանց առողջական վիճակը բավարար է։
