Սպիտակ տանն ավարտվել է ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հանդիպումը Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հետ

Սպիտակ տանն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենի և Վիվիան Մոցֆեդտի հետ տևել է շուրջ 1,5 ժամ. հայտնում է ՌԻԱ Նովոստին և նշում, որ հանդիպման վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռ իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն է հայտնել, որ այն կարելի է անեքսիայի ենթարկել։

Օրերս Թրամփը հայտարարեց, եթե ԱՄՆ-ն ձեռք չբերի Գրենլանդիան, ապա «Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն»։Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով և ունի անկախություն հռչակելու իրավունք։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ

Նիլսենը հունվարի 13-ին հայտարարել է, որ կղզին նախընտրում է լինել Դանիայի կազմում և չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս»։

Տեսանյութեր

Լրահոս