Ովքեր են Իրանում ղեկավարում բողոքի ակցիաները. ամերիկյան Polymarket-ը խաղադրույքներ է ընդունում Այաթոլլա Խամենեիի հեռանալու և «ռեժիմի անկման» ժամկետների վրա
Իրանում արդեն ավելի քան երկու շաբաթ է, ինչ ընթանում են լայնածավալ բողոքի ցույցեր, որոնք սկսվել են Իսլամական Հանրապետությունում խորը տնտեսական ճգնաժամի խորապատկերին: Տարեվերջին գնաճը հասել է տարեկան 42,2 տոկոսի, ազգային արժույթը՝ իրանական ռիալը, թուլացել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ՝ 1 դոլարի դիմաց՝ 1,42 մլն դոլար:
Ընդ որում, նոյեմբերին Իրանի նախագահը հրամանագիր է ստորագրել դրա դենոմինացիայի մասին- ներկայիս 10 հազար ռիալը հավասարվելու է մեկ նոր ռիալի, դրամանիշերի փոխարինումը պետք է տեղի ունենա աստիճանաբար՝ երեք տարվա ընթացքում: Բացի այդ, դեկտեմբերին վառելիքի գերածախսի և մաքսանենգության դեմ պայքարելու համար Իրանի կառավարությունը բարձրացրել է պետության կողմից սուբսիդավորվող բենզինի գները՝ մտցնելով սակագների պրոգրեսիվ սանդղակ. առաջին 60 լիտրն արժե 15 հազար ռիալ մեկ լիտրի համար, հաջորդ 100 լիտրը՝ 30 հազար ռիալ մեկ լիտրի համար, ավելի քան 160 լիտրը՝ 50 հազար ռիալ մեկ լիտրի համար:
Բողոքի ակցիաները սկսվել են Թեհրանի կենտրոնում գտնվող երկու խոշոր շուկաների մոտ ռիալի փլուզումից անմիջապես հետո. մանր առևտրականները, փակելով իրենց կրպակները, դուրս են եկել փողոց՝ ի նշան արժեզրկման և գների աճի դեմ բողոքի, շուտով նրանց են միացել Իրանի մայրաքաղաքի այլ բնակիչներ: Շուտով բողոքի ակցիաները դուրս են եկել Թեհրանի սահմաններից. ելույթներ են գրանցվել երկրի բազմաթիվ քաղաքներում:
Բացի այդ, բողոքի ցույցերը քաղաքական ենթատեքստ են ձեռք բերել արտաքին ակտիվ աջակցությամբ։
Թվային տարածության և միջազգային լրատվամիջոցների միջոցով Իրանի իշխանությունների վրա ճնշումներում առաջատար են ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի երկրները: Իսլամական Հանրապետության դեմ տեղեկատվական պատերազմում ներգրավված են արևմտյան խոշոր տաբլոիդներ, մեդիահոլդինգներ և առցանց հարթակներ՝ ներառյալ կանխատեսումների բիրժաները, որտեղ կտրուկ աճել են երկրում ապակայունացման վրա դրված խաղադրույքները: Առավել լայնորեն լցոնվում են ֆեյքերը, թե իբր իշխանությունները կորցրել են վերահսկողությունը խոշոր քաղաքների նկատմամբ, ընդհուպ՝ մինչև մայրաքաղաք։
Այսպես, ամերիկյան կանխատեսումների Polymarket խոշորագույն բորսան խաղադրույքներ է ընդունում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի իշխանությունից հեռանալու և «իրանական ռեժիմի անկման» ժամկետների վրա:
Հարկ է նշել՝ անցյալ տարի Polymarket-ի խորհրդական է դարձել հասարակական կարծիքի հարցումների հարցերով ամերիկացի լավագույն փորձագետ Նեյթ Սիլվերը, իսկ 2025 թվականին Դոնալդ Թրամփ կրտսերը «տասնյակ միլիոնավոր դոլարներ» ներդրեց Polymarket-ում իր 1789 Capital վենչուրային ընկերության միջոցով և դարձավ ընկերության խորհրդատու։

Polymarket-ը վերջերս 200 մլն դոլարի չափով ֆինանսավորում է ստացել Պենտագոնի և ԿՀՎ-ի հիմնական կապալառուներից մեկի՝ Palantir ընկերության հիմնադիր Փիթեր Թիելից։
Դժվար չէ կռահել, որ Թրամփի թիմի կողմից այդքան սերտորեն վերահսկվող բլոկչեյն- հարթակն Իրանում բողոքի տրամադրությունները բորբոքելու գործիքներից մեկն է։
ԱՄՆ-ի համար թիրախ երկրների սոցիալական բողոքի կազմակերպումն ու հրահրումը համաշխարհային էքսպանսիայի ամենաէժան ձևն է։
Դիվերսիոն գործունեության ձևավորման և վերահսկման գործում առանցքային դեր է խաղում կենսատեխնոլոգիական տեղեկատվության ամերիկյան ազգային կենտրոնը (National Center for Biotechnology Information), որը համակարգում է մի քանի վերլուծական խմբերի աշխատանքը պենտագոնյան EMBERS («Մխացող ածուխներ») նախագծի շրջանակներում:
EMBERS նախագիծը ծնվել է 2012 թվականին IARPA-ի ֆունկցիոներ Ջեյսոն Մեթանիի՝ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի ստորաբաժանման կազմակերպած մրցույթի արդյունքում։ Երեք թիմերի՝ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտից՝ Virginia Tech-ից, Քեմբրիջի (Մասաչուսեթս) Raytheon BBN Technologies քվանտային հաշվարկային ընկերությունից և Hughes Research Laboratories-ից (Մալիբու, Կալիֆոռնիա), խնդրել են կառուցել սոցիալական բողոքների կանխատեսման մոդել: Հաղթել է «Մխացող ածուխներ» նախագիծը, որն առաջարկել է Virginia Tech-ի գիտնականների թիմը:
Վիրջինիայի թիմը ստեղծել է մարդկանց հավաքական հետախուզության և ծրագրային ալգորիթմների լավագույն սիմբիոզը: Այս ալգորիթմների գլխավոր մշակողը Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր և Պենտագոնի նմանատիպ Minerva նախագծի գլխավոր հետազոտող Գիզեմ Կորկմազն էր: Նա մշակել է ցանցային և վիճակագրական մոդելները, որոնք աշխատեցնում են այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են սոցիալական ցանցերը, X-ը, նորություններ, բլոգներ, նույնիսկ բրաուզերի Tor համակարգ (պրոքսի սերվերի համակարգ, որը թույլ է տալիս անանուն ցանցային կապ հաստատել՝ լսումներից պաշտպանված)՝ «Լատինական Ամերիկայի թիրախային երկրներում սոցիալական բողոքների, գործադուլների և ընտրությունների արդյունքների կանխատեսման համար»:

Գիզեմ Քորքմազը պնդում է. «Քաղաքացիական անկարգությունները (բողոքի ակցիաներ, գործադուլներ և «գրավումներ») տատանվում են փոքր, ոչ բռնի բողոքի ակցիաներից, որոնք ուղղված են կոնկրետ խնդիրների լուծմանը, մինչև իրադարձություններ, որոնք վերածվում են զանգվածային անկարգությունների: Այս իրադարձությունների հայտնաբերումն ու կանխատեսումն առանցքային հետաքրքրություն են ներկայացնում սոցիոլոգների և քաղաքական գործիչների համար, քանի որ դրանք կարող են հանգեցնել զգալի սոցիալական և մշակութային փոփոխությունների»:
Սա այն խնդիրների պաշտոնական տարբերակն է, որոնք Պենտագոնը դրել է Minerva և EMBERS նախագծերի մշակողների և մասնակիցների առջև։ Իրականում այս երկու նախագծերն էլ ուղղված են բողոքի ակցիաների մասնակիցների հետ հետադարձ կապ ստեղծելուն և այդ ակցիաների փաստացի կառավարմանը։
Virginia Tech-ի թիմն իր EMBERS նախագծի օգնությամբ վերջին երկու տասնամյակների ընթացքում ակտիվորեն վերահսկել է (ըստ էության կառավարել է) Իրանում բողոքի ցույցերը, ինչով զբաղվում է նաև ներկայիս իրականության մեջ:
EMBERS-ի կանխատեսումների ճշգրտությունը վերլուծում և գնահատում են MITRE կորպորացիայի մասնագիտացված փորձագետները (subject matter experts-SME), որը Պենտագոնի օպերատիվ շտաբն է աշխարհի տարբեր երկրներում սոցիալական բողոքի ցույցեր և քաղաքացիական անկարգություններ կազմակերպելու համար:
«Պրոֆիլային փորձագետները», գրել ենք, The Human Terrain System (HTS) ռազմական ծրագրի մասնակիցներն են, որին ներգրավվել են մարդաբաններ, սոցիոլոգներ, քաղաքագետներ, լեզվաբաններ, ովքեր ԱՄՆ բանակի ներխուժման ժամանակ մշակել են Իրաքի և Աֆղանստանի բնակչության մտածելակերպի կառավարման սխեմաներ։

MITRE-ն մասնակցում է Պենտագոնի կիբերպատերազմների նախագծին, այսպես կոչված, Plan X-ին: DARPA-ի կայքը հայտնում է՝ «Plan X-ը կիբերպատերազմների հիմնարար ծրագիր է, որի նպատակն է պաշտպանության նախարարության համար մշակել պլատֆորմներ՝ կիբերպատերազմները պլանավորելու, վարելու և գնահատելու համար․.. Այդ նպատակով ծրագիրը կմիավորի հետաքրքրություն ներկայացնող կիբերհամայնքները՝ գիտական շրջանակներից մինչև պաշտպանական և արդյունաբերական բազա, առևտրային տեխնոլոգիական արդյունաբերություն և օգտատերերի փորձի փորձագետներ»:
Պենտագոնի պաշտոնական կայքում հաղորդվում է․ MITRE ընկերությունը «պլան-X»-ի շրջանակներում ստեղծել է STIX (Structured Threat Information eXpression) և TAXII (Trusted Automated eXchange of Indicator Information) արձանագրությունները, որոնք նախատեսված են կիբերսպառնալիքների մասին տեղեկացնելու համար:
MITRE-ի մշակումներում առանձնահատուկ տեղ է գրավում ATT&CK ծրագրային ապահովման շրջանակ – մատրիցը՝ (Adversarial Tactics, Techniques, and Common Knowledge – մարտավարություն, տեխնիկա և հարձակվողների մասին հայտնի գիտելիքներ), որը կարող է օգտագործվել ինտերնետում հարձակողական գործողությունների համար:
MITRE ATTACK-ի պաշտոնական կայքը ներկայումս ջանասիրաբար տեղեկացնում է համաշխարհային հանրությանն «իրանական կիբերհանցագործների մասին, որոնք զբաղվում են կիբերլրտեսությամբ և լրտեսությամբ», սակայն լռում է Իրանի վրա սեփական կիբերհարձակումների մասին:
Մինչդեռ Իսլամական Հանրապետության իշխանություններն այսօր ստիպված են պաշտպանություն իրականացնել երեք կիբերհարճակատներում, հայտնում են ռուսական Positive Technologies ընկերության վերլուծաբանները․ «…հակազդել տարբեր պետությունների կողմից հովանավորվող արտասահմանյան APT խմբավորումների կիբերհարձակումներին, չեզոքացնել հաքտիվիստների գործողությունները, որոնք ուղղված են պետության ներսում իրադրության ապակայունացմանը և պայքարել ֆինանսական կիբերհանցագործության դեմ»:
«APT- խմբավորման» (Advanced Persistent Threat) – բարձր կազմակերպված կիբերհանցագործության խմբեր են, որոնք իրականացնում են բարդ, գաղտնի և երկարատև նպատակային հարձակումներ (APT-հարձակում)՝ լրտեսության, տվյալների գողության, սաբոտաժի համար՝ ամիսներ կամ տարիներ շարունակ աննկատ մնալով զոհերի ցանցերում՝ օգտագործելով Ֆիշինգ, խոցելիություններ և սոցիալական ինժեներիա՝ չարտոնված մուտք ստանալու համար:
Լրտեսող ծրագրերը մնացել են Իրանում գերիշխող սպառնալիքը դիտարկման ողջ ժամանակահատվածում՝ 2023-2024 թվականներին աճելով 19%-ով՝ համեմատած 2021-2022 թվականների հետ։ Բանկային տրոյական ծրագրերի թիվը նույնպես աճել է՝ հասնելով 20%-ի։
Arvin Club խմբավորումը, որն իրեն ներկայացնում է որպես ընդդիմադիր ակտիվիստների խումբ, ակտիվորեն օգտագործում է շորթող ծրագրեր։ Խումբը ակտիվորեն հրապարակում է հայտարարություններ darkweb-ում, բոլոր գովազդները պատկանում են ransomware կատեգորիային։
Իսրայելական Predatory Sparrow և WeRedEvils հաքտիվիստական խմբավորումների հարձակումներն ուղղված են Իրանի արդյունաբերական օբյեկտների (պողպատի և քիմիական գործարանների), երկաթուղային ենթակառուցվածքների, բենզալցակայանների, նախարարությունների և պետական իշխանության այլ մարմինների վրա: WeRedEvils-ն աչքի է ընկել արդյունաբերական և հեռահաղորդակցական ենթակառուցվածքների վրա բազմաթիվ կիբերհարձակումներով, մասնավորապես, իրականացնելով Իրանի նավթային ենթակառուցվածքների նախագծերի կառավարման համակարգի կոտրում:
Շատ APT խմբավորումներ, նշում են Positive Technologies-ի վերլուծաբանները, կիբերհարձակողներ են, այսինքն՝ մշակում են նույն MITRE-ի դրամաշնորհները։
Ամերիկյան «պրոֆիլային փորձագետների» ջանքերով Իրանում բողոքի օրակարգն առավելագույնս ուժեղանում է, սակայն բողոքի իրական քարտեզը շատ ավելի քիչ մասշտաբային է, քան համացանցում արևմտյան լրատվամիջոցների ջանքերով ստեղծվածը։
Նշենք, որ Պենտագոնում ուշադիր հետևում են EMBERS-ի մոնիտորինգին, որը ներկայումս փակ բնույթ է կրում։ Ուստի Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, չնայած անկարգությունների լարվածության որոշակի նվազմանը, հեռու են ավարտից։
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՐՈԽՎԱՏԻԼՈՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
