G7-ը սպառնում է Իրանին նոր պատժամիջոցներով

Հազարավոր մարդկանց կյանք խլած համազգային բողոքի ցույցերի պատճառով G7-ը սպառնում է Իրանին նոր պատժամիջոցներով. գրում են միջազգային լրատվամիջոցները՝ մանրամասնելով. «Յոթի խումբը (G7) չորեքշաբթի օրը զգուշացրել է Իրանին, որ պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել երկրի նկատմամբ, եթե ռեժիմը շարունակի բողոքի ցույցերի բռնի ճնշումը։

Համատեղ հայտարարության մեջ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները, որոնց միացել է նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչը, «խորը մտահոգություն» են հայտնել անկարգությունների հետևանքով զանգվածային զոհերի, մեծաթիվ վիրավորների և մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին հաղորդագրությունների վերաբերյալ։

«Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների G7-ի արտաքին գործերի նախարարները և Եվրամիության գերագույն ներկայացուցիչը, խորապես մտահոգված ենք Իրանում ընթացող բողոքի ցույցերի շուրջ զարգացումներով:

Մենք կտրականապես դեմ ենք Իրանի իշխանությունների կողմից իրանցի ժողովրդի նկատմամբ դաժան ճնշումների ուժեղացմանը, որը 2025 թվականի դեկտեմբերի վերջից ի վեր քաջաբար արտահայտում է ավելի լավ կյանքի, արժանապատվության և ազատության օրինական ձգտումները», – ասվում է հայտարարության մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս