Իրանի դեմ ԱՄՆ ռազմական միջամտությունը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում. «Ռոյթերզ»

«Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում գտնվող իր ռազմաբազաներից դուրս է բերում անձնակազմի մի մասը»,- այս մասին «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել է ԱՄՆ պաշտոնյան այն բանից հետո, երբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, թե Թեհրանը նախազգուշացրել է հարևան երկրներին՝ ԱՄՆ-ին պատկանող ռազմաբազաներին հարվածելու մասին, եթե Վաշինգտոնը հարձակում իրականացնի։

«ԱՄՆ պաշտոնյան, խոսելով անանունության պայմանով, հայտնել է, որ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Միացյալ Նահանգները նախազգուշական նպատակներով որոշ ռազմավարական բազաներից դուրս է բերում անձնակազմի մի մասը»,- նշում է լրատվամիջոցը։

Հրապարակման համաձայն, երկու եվրոպացի պաշտոնյաներ էլ նշել են, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հավանական է․ նրանցից մեկը չի բացառել, որ այն կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։

«Իսրայելցի պաշտոնյան ևս ասել է, որ թվում է՝ Թրամփը որոշում է ընդունել միջամտել, սակայն միջամտության ծավալն ու ժամկետները դեռ հստակեցված չեն»,- գրում է «Ռոյթերզը»։

Տեսանյութեր

Լրահոս