Եվրոպան կհրաժարվի Գրենլանդիայից. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ենթադրել է, որ Եվրոպան կհրաժարվի Գրենլանդիայից։

«Գալլական աքաղաղը ծուղրուղու կանչեց, թե եթե Դանիայի ինքնիշխանությունը կպչեն, հետևանքներն աննախադեպ կլինեն։ Էդ ի՞նչ պիտի անեն նրանք։ Կառևանգե՞ն նախագահին։ Միջուկային հարվա՞ծ կհասցնեն ԱՄՆ-ին։ Իհարկե՛ ՝ ոչ։ Նրանք ուղղակի տակները կլցնեն ու կհրաժարվեն Գրենլանդիայից։ Եվ դա հիանալի եվրոպական նախադեպ կդառնար»,- Х սոցիալական ցանցում գրել է Մեդվեդևը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների կողմից դանիական Գրենլանդիա կղզու բռնակցման հնարավորությունը, հայտարարել էր, որ եթե եվրոպական երկրի և դաշնակցի ինքնիշխանությունը խախտվի, հետևանքներն աննախադեպ կլինեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031