Թուրքիայի անձնագիրն աշխարհում 46-րդ տեղում է
«Henley Passport Index»–ը հրապարակել է 2026-ի տվյալները, որի համաձայն՝ աշխարհի ամենաուժեղ անձնագիրը կրկին Սինգապուրինն է․ այն հնարավորություն է տալիս առանց վիզայի այցելել 192 երկիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տվյալների հիման վրա կազմված ցանկում 2-րդ տեղը կիսում են Ճապոնիան և Հարավային Կորեան, որոնց անձնագրերով հնարավոր է առանց վիզաji այցելել 188 երկիր, իսկ 3-րդում են մի շարք եվրոպական երկրներ՝ առանց վիզայի 186 ուղղությամբ:
Ցանկում տեղ է գտել նաև Թուրքիան, որը զբաղեցնում է 46-րդ տեղը՝ 113 երկիր առանց վիզա այցելելու հնարավորությամբ։
Վերջին տեղում էլ Աֆղանստանն է, որի անձնագրով առանց վիզա հնարավոր է այցելել 24 երկիր։ Նշվում է նաև, որ վերջին 20 տարում աշխարհի ամենաուժեղ և ամենաթույլ անձնագրերի միջև տարբերությունը հասել է պատմական առավելագույնի, որն է 168 երկիր առանց վիզա այցելելու հնարավորությունը։
