Բաժիններ՝

Շտապ կարգով ուղևորների տարհանում է իրականացվել Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում

Օգոստոսի 15-ին ուղեւորների տարհանում է իրականացվել Լոնդոնի մետրոյի «Հոլբոռն» կայարանում այն բանից հետո, երբ այնտեղ ծխի քուլաներ են հայտնվել: Այդ մասին գրել է բրիտանական The Daily Telegraph-ը:

Հրատարակությունը ներկայացնում էականատեսների վկայություններ, որոնք պատմել են, որ ծխի հայտնվելուց առաջ կայարանում իրենք «ուժեղ թրխկոց» են լսել:

Մինչդեռ Լոնդոնի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունում թերթին հայտնել են, որ այդ միջադեպը կապված է գնացքի անսարքության հետ: Այնտեղ նշել են, որ դրա պատճառով ուղեգծում երթեւեկության խափանումներ են եղել, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս