 
                        ԿԺԴՀ-ի առաջնորդը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել հարված հասցնելու ցանկացած պահի
 
                                    ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել հարված հասցնելու ցանկացած պահի այն դեպքում, եթե ինքը նման որոշում ընդունի: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:
ԿԺԴՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճիշտ ընտրություն կատարի, որպեսզի խուսափի վտանգավոր ռազմական հակամարտությունից, գրում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Բացի այդ, նշվում է որ Կիմ Չեն Ընը ծանոթացել է Գուամի ուղղությամբ հրթիռ արձակելու բանակի պլաններին:
«ԱՄՆ-ը… պետք է ճիշտ ընտրություն կատարի եւ իր գործողություններով ցուցադրի, որ ցանկանում է նվազեցնել Կորեական թերակղզում տիրող լարվածությունը եւ կանխել վտանգավոր ռազմական բախումը»,- ասել է Կիմ Չեն Ընը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        