Էր Ռիադը Բաղդադին խնդրել է միջնորդ դառնալ Թեհրանի հետ հարաբերություններում
Սաուդյան իշխանությունները Բաղդադին խնդրել են որպես միջնորդ հանդես գալ էր Ռիադի եւ Թեհրանի միջեւ: Իրանի մայրաքաղաքում նախօրյակին այս մասին հայտարարել է Իրաքի ներքին գործերի նախարար Քասեմ Հուսեյն ալ Արաջին, որը վերջերս էր այցելել Սաուդյան Արաբիա։
«(Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն) Մուհամեդ բեն Սալմանը պաշտոնապես խնդրանքով դիմեց ինձ, որպեսզի Իրաքը միջնորդ դառնա Թեհրանի եւ էր Ռիադի միջեւ՝ երկու երկրների հարաբերություններում լարվածության նվազեցման նպատակով»,- ասել է նա իրանցի պաշտոնակից Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլիի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում՝ նշելով, որ Սաուդյան Արաբիայի միապետ Սալմանը «նույնպես ավելի վաղ խնդրել է այդ մասին»:
Ինչպես այս առչությամբ նշել է ալ Արաջին, ինքը թագավորության պատասխանատու անձանց իրազեկել է, որ հարաբերությունների ցանկացած ջերմացում «պետք է սկսվի իրանցի ուխտագնացների նկատմամբ հարգալից վերաբերմունքով»:
Իրաքի իրավապահ գերատեսչության ղեկավարը նաեւ հայտնել է, որ Բաղդադում երկու երկրների միջեւ լիարժեք կապերի վերականգնման հույս ունեն: «Իրաքը կարծում է, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ պետք է լիենեն բարեկամական հարաբերություններ, քանի որ դա կնպաստի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: