Թրամփը և Աբեն կարևորել են ԿԺԴՀ-ի կողմից հրթիռակոծման կանխումը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ-ի նաագահ Դոնալդ Թրամփը գտնում են, որ այժմ ամենից կարեւորը ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակման կանխումն է: Այդ մասին պատմել է Ճապոնիայի կառավարության ղեկավարն ինքը՝ ամփոփելով իրենց հեռախոսազրույցի արդյունքները:
«Մենք համաձայնեցինք, որ ամենից կարեւորն է թույլ չտալ, որ Հյուսիսային Կորեան հրթիռի արձակում իրականացնի»,- ասել է Աբեն տեղական հեռուստատեսության եթերում՝ խոսելով Գուամի ուղղությամբ հրթիռ արձակելու ԿԺԴՀ-ի ավելի վաղ հնչեցված պլանի մասին:
Ընդսմին, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, դրա համար Ճապոնիային անհրաժեշտ է աշխատել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ համագործակցել ամբողջ համաշխարհային հանրակցության, առաջին հերթին Չինաստանի եւ Ռուսաստանի հետ:
Աբեն նաեւ ընդգծել է, որ Գուամի ուղղությամբ հրթիռ արձակելու վերաբերյալ Փենյանի արած հայտարարությունը «տարածաշրջանում լարվածությունը հասցնում է չտեսնված մակարդակի»: Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ բարձր է գնահատում երկկողմ դաշինքի անվտանգությունն ապահովելու ԱՄՆ-ի հանձնառությունը, ինչի մասին հայտարարել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: