Բաժիններ՝

Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներն այլևս երբեք չպետք է կրկնվեն. Ճապոնիայի վարչապետ

Սարսափները, որոնք մարդկանց բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, այլեւս երբեք չպետք է կրկնվեն: Օգոստոսի 15-ին այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Երկրորդ համաշխարհային պաերազմի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը կազմակերպվել էր Ճապոնիայի կապիտուլյացիայի 72-րդ տարելիցի առթիվ։

«Պատերազմի սարսափներն այլեւս երբեք չպետք է կրկնվեն»,-ասել է նա Ճապոնիայի մայրաքաղաքի «Նիպոն Բուդոկան» սրահում՝ նշելով, որ Ճապոնիան «կնպաստի խաղաղությանն ամբողջ աշխարհում եւ բարգավաճմանը՝ տարբեր խնդիրների, այդ թվում՝ աղքատության հիմնախնդրի ջանադիր լուծման միջոցով»:

Դրանից հետո հայտարարվել է լռության րոպե պատերազմի զոհերի հիշատակին: Արարողությանը ելույթ է ունեցել նաեւ Ճապոնիայի Ակիհիտո կայսրը, որը նշել Է, որ, երբ ինքը խորհրդածում է անցյալի մասին, «անկեղծորեն հույս է տածում, որ ավերիչ պատերազմներն այլեւս երբեք չեն կրկնվի»: Արարողությանը մասնակցել են պատերազմում զոհվածների շուրջ 5 հազար հարազատներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս