Բաժիններ՝

Ղրիմում լորի ձվի չափով կարկուտն ավելի քան հազար հեկտար այգիներ է վնասել

Ղրիմում լորի ձվի չափով կարկուտը (20 միլիմետրից ավելի տրամագծով) ավելի քան 1,1 հազար հեկտար մրգատու ծառերի տնկարկներ է վնասել: Այս մասին հայտնել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ Յուրի Գոցանյուկը:

«Կարկուտի վնասած տարածքի մակերեսը կազմել է ավելի քան 1,1 հազար հեկտար: Մրգերի եւ ամբողջությամբ վերցված ծառերի վնասը կազմում է ավելի քան 70 տոկոս»,- ասել է Գոցանյուկն օգոստոսի 15-ին Ղրիմի նախարարների խորհրդի նիստում: Կարկուտն օգոստոսի 14-ին տեղացել է թերակղզու Կրասնոգվարդեյսկի եւ Բելոգորսկի շրջաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս