Միջուկային պատերազմում մարդկության կորուստները մոդելավորել և ցուցադրել են տեսագրությամբ
Տվյալները տեսանելի դարձնելու մասնագետ Նեյլ Հելորանը հրապարակել է իր ստեղծած տեսահոլովակը, որտեղ գնահատվում է միջուկային պատերազմից զոհերի թիվը: Տեսագրության վրա ուշադրություն է հրավիրել Gizmodo հրատարակությունը։
Անիմացիան ցույց է տալիս, թե ամեն տարի ինչպես է փոխվում բնակչության թվակազմը, որքան մարդ է ծնվում եւ որքան մահանում: Նաեւ ցուցադրված է XX դարի ընթացքում ամեն տարի մահերի քանակը: Ըստ որում համաշխարհային պատերազմներն առաջացրել են մահացության «բռնկումներ», սակայն դրանք աննշան են միջուկային հարվածների հետեւանքների համեմատությամբ:
Հեղինակն արտարկել է Հիրոսիմայում եւ Նագասակիում նետված ատոմային ռումբերից զոհերի թիվն այն միջուկային մարտագլխիկների քանակից եւ հզորությունից, որոնք կխոցեն թիրախներն ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում եւ այլ երկրներում երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում: Հելորանի կողմից հաշվարկված մահերը (500 միլիոն) բաժին են ընկնում հարվածների փոխանակումից հետո առաջին երեք շաբաթներին, մյուս զոհերին անհնար է որոշել՝ հաշվի առնելով միջուկային ձմեռվա անկանխատեսելի ազդեցությունը: