
Մահացել է ամերիկացի դերասան և սցենարիստ Ջոզեֆ Բոլոնիան

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Դուարթի քաղաքում վախճանվել է ամերիկացի դերասան եւ սցենարիստ Ջոզեֆ Բոլոնիան: Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Ռենե Թեյլորը, տեղեկացում է Deadline-ին:
«Նա ապրեց եւ մահացավ գեղեցիկ՝ լիուլի վայելելով երեք տարիներն այն բանից հետո, երբ նրան ենթաէր: Նա մահացել է City of Hope ուսուցքաբանական հիվանդանոցում:
Դերասանն առավել հայտնի է ռեժիսոր Ռիչարդ Բենջամինի «Իմ լավագույն տարին» ֆիլմում խաղացած դերով: Թեյլորի խոսքով՝ փետրվարին բժիշկները Բոլոնիային թույլ տվեցին այցելել հուլիսին կինոնկարի թողարկման 35-ամյակի տոնակատարությանը, իսկ մինչ այդ՝ ընտանիքի հետ մեկնել Իտալիա:
Ջոզեֆ Բոլոնիան նկարահանվել է այնպիսի ժապավեններում, ինչպիսիք են՝ «Տրանսիլվանիա 6-5000», «Կադիլակ», «Արքայազնը՝ Նյու-Յորքից» ժապավենները, ինչպես նաեւ «Դայակը», «Քոսբի» եւ «Ամուսնացած են՝ երեխաներն էլ հետները» սերիալներում:
1971 թվականին նա «Օսկար» մրցանակի է անվանակարգվել «Սիրեկանները եւ մյուս անծանոթները» ֆիլմի լավագույն հարմարեցված սցենարի համար: