Բաժիններ՝

Զախարովան գնահատել է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի դիմակայության ուժային սցենարը

Կորեական թերակղզու ճգնաժամի խորացումը կարող հանգեցնել համաշխարհային մասշտաբի կոլապսի: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք (ՌԴ-ի ԱԳՆ) արդեն ասել ենք, որ իրադրությունը գտնվում է սահմամանագծին: Բայց, չնայած դրան, մենք լսում ենք թե՛ Փենյանի հռետորաբանությունը եւ թե՛ այն հայտարարությունները, որոնք ամեն օր գալիս են Վաշինգտոնից: Պարադոքսն այն է, որ դրանք նույնական են, երկուստեք ընթանում է ուղղակի ահաբեկում ուժի կիրառմամբ: Այնպիսի զգացողություն է, որ Փենյանի բոլոր հայտարարությունները թարգմանվում են անգլերեն եւ հնչեցվում ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչների կողմից»,- ասել է Զախարովան Baltkom ռադիոկայանի եթերում:

«Եթե այդ (ուժային) սցենարը կիրառվի, ապա տեղի կունենա համաշխարհային մասշտաբի կոլապես: Խոսքը վերաբերում է այն բանին, որ կարող են զոհվել տասնյակ, հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ: Տեղի կունենա նաեւ էկոլոգիական կոլապս: Սպառնալիք է ամբողջ տարածաշրջանին: Խոսքը վերաբերում է թերակղզու, որի ափերն օվկիանոս է ողողում: Այնպես որ սպառնալիքը նույնիսկ ավելի մեծ է, քան տարածաշրջանայինը»,- նշել է դիվանագետը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս