![](/banners/BeFunky-design.jpg)
Բրյուսելի գլխավոր հրապարակը զարդարել են հարյուր հազարավոր բեգոնիաներով հյուսված գորգով
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/901694.jpg)
Բրյուսելի կենտրոնական հրապարակում՝ Գրան Պլյասում, փռված է հարյուր հազարավոր կենդանի ծաղիկներից հյուսված գորգ: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Երկու տարին մեկ Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը զարդարելու ավանդույթը ծնվել է 1971 թվականին:
Այս տարի վիթխարի «ծաղկաթմբի» մակերեսը, որը մեկ օրում ձեռքով տնկել են հարյուրավոր բելգիացի ֆլորիստներ, կազմել է շուրջ երկու հազար քառակուսի մետր: «Ծաղիկներ եւ մրգեր» թեմայով գունագեղ զարդանկարի ստեղծման համար դիզայներներին պահանջվել են 600 հազար գույնզգույն բեգոնիաներ եւ մի քանի տասնյակ հազար գեորգիններ:
Ֆլորիստների ստեղծագործությամբ կարելի կլինի հիանալ ընդամենը չորս օր՝ օգոստոսի 11-ից մինչեւ 14-ը: