Մեծ Բրիտանիայի թագուհին երեկույթ է կազմակերպել ABBA-ի ոճով
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին երեկույթ է կազմակերպել Վինձորի դղյակում՝ բրիտանացի միապետների նստավայրում: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը: Միջոցառմանը, որտեղ հնչել Է ABBA շվեդական խմբի երաժշտությունը, հրանվիրված են եղել պալատականները եւ նրանց հյուրերը:
Երեկույթը, որը կազմակերպվել էր առանց հատուկ առիթի, տեղի է ունեցել դղյակի կինոակումբում, ընդամենը դրան ներկա է եղել 500 մարդ: Մուտքի տոմսն արժեր 12,5 ֆունտ (շուրջ 16 դոլար):
Միջոցառմանը գործել է դրես-կոդ. ներկաները պետք է հագնվեին ABBA-ի ոճով: Նման թեմատիկա էր ընտրել, քանի որ թագուհու սիրած երգը Dancing Queen-ն է:
Նշվում Է, որ հյուրերը պարել են, երգել եւ շամպայն խմել: Գիշերվա վրա հասնելուն պես նրանց ցուցադրել են «Mamma Mia!» մյուզիքլի էկրանավորումը, որը հիմնված է ABBA-ի երգերի վրա:
Մուտքի մոտ հյուրերին ստուգել է անվտանգության ծառայությունը: Եղիսաբեթ Երկրորդն ինքը այդ ժամանակ գտնվում էր Բալմորալում՝ Շոտլանդիայի թագավորական նստավայրում:
ABBA քառյակը, որը գործել է 1972-1982 թվականներին եւ այդպես է կոչվել կատարողների անունների առաջին տառերով: Խումբն առավել հաջողակ կոլեկտիվներից մեկն է փոփ-երաժշտության ողջ պատմության մեջ: