Թուրքիան արևային վահանակների արտադրություն է սկսում
                                    Թուրքիայում արևային վահանակներ արտադրող գործարան է կառուցվելու: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haber7» լրատվական կայքը, նախագիծն իրականացվելու է հարավկորեական «Hanwha Q CELLS Co» ընկերության հետ համագործակցության շրջանակներում:
Մայրաքաղաք Անկարայում կառուցվելիք գործարանը, որի համար 450 միլիոն դոլար կհատկացվի, Թուրքիայում արևային վահանակներ արտադրող առաջին գործարանը կլինի: Այն կունենա 1000մգվ հզորությամբ աշխատելու հնարավորություն, սակայն սկզբնական փուլում կգործի 500մգվ հզորությամբ:
Արտադրությունը նախատեսվում է սկսել 2018 թվականի վերջին: Իսկ 2019 առաջին եռամսյակում նախատեսվում է էլեկտրաէներգիա արտադրել՝ գործարկելով էլեկտրակայանի առաջին բլոկները:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    