ԳՖՀ-ի ԱԳ նախարարն առաջարկել է հետաձգել բանավեճը Ղրիմի կարգավիճակի շուրջ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է ժամանակավորապես հետաձգել բանավեճը Ղրիմի կարգավիճակի շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնել Դոնբասում հրադադարի հասնելու վրա: Այս կարծիքը նախարարը հայտնել է օգոստոսի 15-ին «Kolner stadt-anzeiger» թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք Ղրիմի շուրջ բանավեճերի կարիք չունենք,- ասել է Գաբրիելը:- Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես հրադադարի հասնենք Ուկրաինայի արեւելքում»: ԳՖՀ-ի ԱԳ նախարարի կարծիքով՝ «դա է Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունն աստիճանաբար հանելու պայմանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս