Մեծ Բրիտանիան ԵՄ-ին ժամանակավոր մաքսային միություն կառաջարկի Brexit-ից հետո
Մեծ Բրիտանիան Եվրամիությանը «ժամանակավոր մաքսային միություն» կառաջարկի Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանում: Այդ մասին հղում անելով BBC-ին, ասված է կառավարության դիրքորոշման շարադրանքը բովանդակող փաստաթղթում, որը պաշտոնապես հրապարակվելու է օգոստոսի 15-ին:
Հանգստյան օրերին ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդի եւ առեւտրի նախարար Լիամ Ֆոքսի համատեղ հոդվածում, որոնք հակոտնյաներ են համարվում այն հարցում, թե որքան հեռու պետք է գնա Եվրամիության կառույցներից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը, ասված է, որ երկիրը վերջին հաշվով դուրս կգա ԵՄ-ի մաքսային միությունից:
Սակայն կառավարության նոր փաստաթղթում նշվում է, որ Բրիտանիան կառաջարկի 2019 թվականի մարտից, երբ ավարտվում է Brexit-ի շուրջը բանակցությունների ժամկետը, ստեղծել «ժամանակավոր մաքսային միություն»: Այդ միության շրջանակներում ԵՄ-ի հետ առեւտուրը կշարունակվի նախկին պայմաններով, բայց Լոնդոնը կկարողանա առեւտրական բանակցություններ սկսել այն երկրների հետ, որոնք չեն մտնում ԵՄ-ի կազմի մեջ, ինչի համար այժմ, մնալով ԵՄ-ի անդամ, ինքն իրավունք չունի:
Լուսանկարը` GETTY IMAGES