Բաժիններ՝

ԵՄ-ն հորդորել է միջազգային հանրակցությանը և ԿԺԴՀ-ին՝ ճգնաժամը կարգավորել խաղաղ միջոցներով

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին միջազգային հանրակցությանը կոչ է արել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում ճգնաժամի կարգավորման համար օգտագործել խաղաղ, այլ ոչ թե ռազմական միջոցներ, որն, իր հերթին, պետք է ձեռնպահ մնա սադրիչ գործողություններից։

«Այս տագնապալից պահին Եվրամիությունը պաշտպանում է մեր գործընկերների հետ համատեղ դիվանագիտական աշխատանքը, որը նպատակամղված է լարված իրադրության լիցքաթափմանը եւ Կորեական թերակղզու լիակատար, ստուգելի եւ անդառնալի միջուկազերծմանը խաղաղ եւ ոչ ռազմական միջոցներով»,- հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին օգոստոսի լույս 15-ի գիշերը Բրյուսելում Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների հետ կայացած խորհրդակցությունից հետո:

Եվրամիության քաղաքականության եւ անվտանգության կոմիտեի՝ ԿԺԴՀ-ի իրադրությանը նվիրված արատահերթ նիստը՝ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ, տեղի է ունեցել օգոստոսի 14-ի օրվա երկրորդ կեսին մինչեւ գրեթե կեսգիշեր:

«ԵՄ-ն պատրաստ է պաշտպանելու այն գործընթացը, որը նպատակամղված է միջազգային հանրակցության հետ Հյուսիսային Կորեայի հուսալի եւ լուրջ երկխոսության հաստատմանը մինչեւ ճգնաժամի վերջը, որն սպառնալիքի տակ է դնում անվանգությունն Ասիայում եւ ամբողջ աշխարհում»,- ասված է Մոգերինիի հայտարարության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս