
ԶԼՄ-ները հայտնել են չորս տարի անց գահից հրաժարվելու Եղիսաբեթ Բ-ի պլանների մասին

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մտադիր է չորս տարի հետո հրաժարվել գահից, երբ լրանա իր 95 տարին: Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել է Mirror հրատարակությունը՝ վկայակոչելով արքունիքին մոտ աղբյուրներ:
Նրանց տեղեկություններով՝ արդեն սկսվել է անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումը գահը ժառանգորդին՝ Եղիսաբեթի ավագ որդուն՝ 68-ամյա արքայազն Չառլզին հանձնելու համար:
«Նորին Մեծությունը հիշում է իր տարիքի մասին եւ ցանկանում է համոզվել, որ, երբ ժամանակը գա, իշխանության հանձնումը տեղի կունենա առանց խոչընդոտների»,- հրատարակությանն ասել է իրազեկ աղբյուր:
Եղիսաբեթ Բ-ն գահ է բարձրացել 1952 թվականին: Այսօրվա դրությամբ նա աշխարհում ամենաերկար կառավարած միապետն է: Նրա որդի արքայազն Չառլզը գահ բարձրանալու դեպքում կդառնա ամենատարիքավոր միապետը, որը երբեւէ թագադրվել է Մեծ Բրիտանիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: